Boeing-ը նախատեսում է վերսկսել 737 MAX-ի արտադրությունը մինչև մայիս․ Reuters

Boeing-ը նախատեսում է վերսկսել 737 MAX-ի արտադրությունը մինչև մայիս․ Reuters

Boeing ընկերությունը մտադիր է մինչև այս տարվա մայիս վերսկսել 737 MAX ինքնաթիռների արտադրությունը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները: Գործակալության համաձայն, ընկերությունը դիմել է մատակարարներին՝ 2020 թվականի ապրիլին 737MAX դետալների մատակարարմանը պատրաստվելու խնդրանքով: Ընդ որում, արտադրության վերսկսումը պլանավորված էր ապրիլին, սակայն հետաձգվել էր կորոնավիրուսի պատճառով: Նշենք, որ Boeing-ը ճգնաժամի մեջ է՝ երկու ինքնաթիռի վթարից հետո 737 MAX ինքնաթիռների շահագործման դադարեցման կապակցությամբ: 2018 թվականին Boeing-ի վթարի հետևանքով Ջակարտայի մերձակայքում զոհվեց 189 մարդ, իսկ 2019-ի մարտին Ադիս Աբաբայի մերձակայքում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվեց 346 մարդ: