Նորարարություններն ու հաջողակ ստարտափներն են ապագայի ճիշտ ճանապարհը. Արմեն Սարգսյան

Նորարարություններն ու հաջողակ ստարտափներն են ապագայի ճիշտ ճանապարհը. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի համահիմնադիր Հակոբ Հակոբյանին, «Սևան Ստարտափ Սամմիթ» ծրագրի տնօրեն Վահագն Ռափյանին և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Արսեն Հարությունյանին: Նշելով, որ նորարարություններն ու հաջողակ ստարտափներն են ապագայի ճիշտ ճանապարհը՝ նախագահը քաջալերել է երիտասարդներին շարունակել իրենց ծրագրերի ու գաղափարների իրականացումը: Հյուրերը նախագահ Սարգսյանին ներկայացրել են «Սևան Ստարտափ Սամմիթ-2020»-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, ինչպես նաև ցանկություն են հայտնել, որ նախագահն իր նախաձեռնած հեռավար դասախոսություններից մեկը նվիրի ստարտափի թեմային՝ առցանց մասնակից դարձնելով նաև երիտասարդների «Ստարտափ Արմենիա» հիմնադրամից և «Սևան Ստարտափ Սամմիթ» ծրագրից: