Beeline-ի շարժական կապի բաժանորդները կարող են անվճար օգտվել մի շարք պետական կայքերից

Beeline-ի շարժական կապի բաժանորդները կարող են անվճար օգտվել մի շարք պետական կայքերից

24 մարտի 2020 թ., Երևան. Կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերման հետ կապված Հայաստանում Beeline-ն իր բաժանորդներին հնարավորություն է տրամադրում բջջային կապով անվճար (առանց ինտերնետի ծախսի) օգտվել մի շարք պետական մարմինների ինչպես նաև կարևոր սոցիալական նշանակություն ունեցող կայքերից.   «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»` https://emis.am «Հայկական կրթական միջավայր» պորտալ՝ https://www.armedu.am ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ http://escs.am/am Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարություն՝ http://www.moh.am/#1/0 Երևանի քաղաքապետարան՝ https://www.yerevan.am/am/ ՀՀ էլեկտրոնային կառավարում՝ https://www.e-gov.am ՀՀ կառավարություն՝ https://www.gov.am/am/ ՀՀ վարչապետ՝ https://www.primeminister.am/hy/ ՀՀ նախագահ՝ https://www.president.am/hy/   Հիշեցնենք, որ Beeline-ն իր ֆիքսված և բջջային կապի բաժանորդների համար անվճար է դարձրել առողջապահության նախարարության թեժ գծի 8003, 010550601,  060838300 հեռախոսահամարները։