ՄՕԿ-ը Տոկիոյի ՕԽ-ի հնարավոր հետաձգման մասին վերջնական որոշում կկայացնի մոտ ապագայում

ՄՕԿ-ը Տոկիոյի ՕԽ-ի հնարավոր հետաձգման մասին վերջնական որոշում կկայացնի մոտ ապագայում

Միջազգային օլիմպիական կոմիտեն Տոկիոյի oլիմպիական խաղերի հնարավոր հետաձգման մասին վերջնական որոշում կկայացնի առաջիկա 4 շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտնում է Խաղերի կազմկոմիտեն: ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ կառույցը պատրաստվում է քննարկել հնարավոր հետաձգման որոշումը ճապոնական կողմի հետ, և վերջնական որոշման համար պետք կլինի 4 շաբաթ: 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրներից մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մարզաձևերում: Հեռավոր 1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը: Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1,2 կգ և հիշեցնում է սակուրայի ծաղիկ: