ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է կոնգրեսական Ջուդի Չուին

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է կոնգրեսական Ջուդի Չուին

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուին: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությաՆ ֆեյսբուքյան էջը: Դեսպան Ներսեսյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերին աջակցություն ցուցաբերելու կապակցությամբ: Վարուժան Ներսեսյանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը, ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները: Կոնգրեսական Չուն անդրադարձել է նախորդ տարի Հայաստան և Արցախ կատարած այցերին և պատրաստակամություն հայտնել շարունակելու իր աշխատանքները ի նպաստ հայ-ամերիկյան փոխգործակցության զարգացմանը: