Aeroflot Open 2020․ Մանուել է Պետրոսյանը վերջին տուրից առաջ առաջատարին զիջում է կես միավորով

Aeroflot Open 2020․ Մանուել է Պետրոսյանը վերջին տուրից առաջ առաջատարին զիջում է կես միավորով

Մոսկվայում ընթացող Aeroflot Open 2020 շախմատային միջազգային մրցաշարը մոտենում է ավարտին: Մրցաշարի նախավերջին տուրի A ենթախմբում Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Մանուէլ Պետրոսյանն ունի 5,5 միավոր և առաջատարներին զիջում է կես միավորով: B ենթախմբում Տիգրան Հարությունյանը և Էլինա Դանիելյանը հաղթանակ տարան, Աննա Սարգսյանը և Հովիկ Հայրապետյանը պարտվեցին, իսկ Լիլիթ Մկրտչյանը կիսեց միավորը մրցակցի հետ: Տիգրան Հարությունյանն ունի 6,5 միավոր և երկու առաջատարներից մեկն է: Aeroflot Open 2020-ը կեզրափակվի փետրվարի 27-ին: Մոսկվայում ընթացող մրցաշարի հիմնական խմբում ընդգրկվել է 74 շախմատիստ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով` 9 տուրով: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 140 հազար եվրո: