ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Ավստրիան կվավերացնի մոտ օրերս, Իսպանիան դեռ ժամանակ է խնդրում. Ադոնց

ԱԺ-ում այսօր՝ փետրվարի 25-ին, հրավիրվել են խորհրդարանական լսումներ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի թեմայով: ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը տեղեկացրեց, որ համաձայնագիրը վավերացրել է 22 երկիր, մնացել է 5 երկիր. «Դրանք են՝ Ավստրիան, Իսպանիան, Պորտուգալիան, Հունաստանը և Իտալիան: Սպասում ենք, որ Ավստրիան մոտ օրերս կվավերացնի, Իսպանիան դեռ ժամանակ է խնդրում, որովհետև անընդմեջ ընտրական գործընթացների մեջ են»: Նա նշեց, որ ՀՀ կառավարությունը ՍԵՊԱ-ի կիրարկման գործընթացում կարևորում է քաղհասարակության դերակատարման բարձրացման հարցը:   Մանրամասները՝ տեսանյութում: