Ռուսաստանի պահանջով Բելառուսում ձերբակալել են «Եհովայի վկաների» հետևորդի

Ռուսաստանի պահանջով Բելառուսում ձերբակալել են «Եհովայի վկաների» հետևորդի

Բելառուսում ձերբակալվել է «Եհովայի վկաների» հետևորդ Նիկոլայ Մախալիչևը, որի դեմ Ռուսաստանում քրեական գործ է հարուցված: Այս մասին ասվում է Ռուսաստանի «Եհովայի վկաների» կայքում: Փետրվարի 21-ին, Մախալիչևին բերման են ենթարկել և տեղեկացրել, որ նա գտնվում է միջազգային հետախուզման մեջ, քանի որ դավանում է արգելված կրոն, որից հետո նրան տեղափոխել են մեկուսարան՝ Վիտեբսկի շրջանի Գորոդոկ քաղաքում: Երեք օր անց Մախալիչևը տեղափոխվել է կալանավայր: Նա քաղաքական ապաստան է խնդրել Բելառուսից, քանի որ մտավախություն ունի, որ Բելառուսի իշխանությունները նրան կարտահանձնեն Ռուսաստան: Մախալիչևը նաև բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողով: 2017-ին ՌԴ Գերագույն դատարանը Եհովայի վկաներին որպես ծայրահեղական կազմակերպություն  է ճանաչել և արգելել է դրա գործունեությունը Ռուսաստանում: «Եհովայի վկաների» հետևորդները պարբերաբար հայտնում են զանգվածային խուզարկությունների մասին, նրանց դեմ քրեական գործեր են հարուցվում՝ ծայրահեղականության մեջ մեղադրանքով: 2019 թ.-ի դեկտեմբերին կազմակերպության Պենզայի մասնաճյուղի ղեկավար Վլադիմիր Ալուշկինը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: