Աշխարհի ամենագեղեցիկ կինը ցուցադրությանը մասնակցել է թափանցիկ վերնաշապիկով

Աշխարհի ամենագեղեցիկ կինը ցուցադրությանը մասնակցել է թափանցիկ վերնաշապիկով

Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը, որին ավելի վաղ ճանաչել են աշխարհի ամենագեղեցիկ կինը, մասնակցել է Max Mara իտալական բրենդի աշուն-ձմեռ 2020 տարեշրջանի ցուցադրությանը: Շոուի տեսանյութը զետեղված է հայտնիի պաշտոնական Instagram-օգտահաշվում: 23-ամյա Հադիդը Միլանում կազմակերպված Բարձր նորաձեւության շաբաթին հանրության առջեւ հայտնվել է օրգանզայից կարված սեւ վերնաշապիկով՝ գրպաններով եւ ծավալուն թեւքերով, որի տակ երեւում է նրա կուրծքը: Բացի այդ, մոդելը հագել էր ուղիղ ձեւվածքով թավշե անդրավարտիք, որը նրբաքուղերով կապված էր գոտկատեղին: Մանեկենուհու կերպարը նաեւ համալրված էր սեւ ձեռնոցներով եւ խարսխաձեւ հյուսվածքով մեծ թեւնոցով: