Արաբկիր համայնքի նախկին թաղապետի բնակարանը խուզարկել են

Արաբկիր համայնքի նախկին թաղապետի բնակարանը խուզարկել են

Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի ընկերներ Այսօր դատարանի որոշմամբ իմ բնակարանում կատարվեց խուզարկություն: Իհարկե որևէ օրենքով արգելված իր չգտնվեց: Վաղը՝ 15.30 հրավիրված եմ Երևանի քաղաքային վարչություն՝ ծանր հանցագործությունների բաժին: Կարծում եմ սա քաղաքական հետապնդում է իմ անձի հանդեպ, ուստի հրավիրում եմ իրավապաշտպանների ուշադրությունն այս հարցին»։