Հնդկաստանում խմբակային բռնաբարության մասնակիցներին յոթ տարի անց մահապատժի կենթարկեն

Հնդկաստանում խմբակային բռնաբարության մասնակիցներին յոթ տարի անց մահապատժի կենթարկեն

Հնդկաստանում 23-ամյա աղջկա մահվան պատճառ դարձած խմբակային բռնաբարության մասնակիցները մահապատժի կենթարկվեն յոթ տարի անց՝ 2020-ի մարտի 3-ին, հաղորդում է al-Arabia-ն: Խոսքը չորս հանցագործների մասին է, որոնց նկատմամբ համապատասխան դատավճիռ է կայացվել: Դաժան հանցագործության զոհ դարձած աղջկա՝ Ջոթի Սինգհ Պանդեյի մայրն այդ որոշումն անվանել է «լույս թունելի վերջում»: Դատարանը կախելու միջոցով մահապատժի է դատապարտել 2013 թ.-ին Դելիում ավտոբուսում տեղի ունեցած բռնաբարության չորս մասնակիցներին: Դատավորը հայտարարել է, որ այս դեպքը «հազվագյուտ է հազվադեպ կատեգորիայի հանցագործությունների մեջ», ուստի նրանք արժանի են նման պատժի: Բռնաբարությանը մասնակցել է վեց տղամարդ: Նրանցից մեկը, ով հանցագործության պահին անչափահաս է եղել, 2013-ի օգոստոսին դատապարտվել է այդ տարիքային խմբի համար սահմանված առավելագույն պատժի՝ երեք տարվա ազատազրկման: Մարտին, հանցագործության մեկ այլ մասնակցի, կախված են հայտնաբերել բանտում: Ռեզոնանսային հանցագործությունը տեղի է ունեցել 2012 թ.-ի դեկտեմբերին, Դելիում: Երիտասարդ աղջիկը, որը պատրաստվում էր բժշկուհի դառնալ, ընկերոջ հետ տուն էր վերադառնում մասնավոր ավտոբուսով, երբ դաժան հանցագործության զոհ դարձավ: Նա մահացավ ստացած վնասվածքներից մի քանի շաբաթ անց: Հանցագործությունն իր դաժանության պատճառով զանգվածային բողոքի ցույցերի և անկարգությունների առիթ դարձավ Հնդկաստանում: Արդյունքում, կառավարությունը ստիպված եղավ խստացնել նման հանցագործությունների համար սահմանված պատիժը՝ ընդհուպ մահապատժի կիրառում: