Վայոց ձորի մարզում ճակատ ճակատի բախվել են Niva-ն ու ВАЗ 21010-ը

Վայոց ձորի մարզում ճակատ ճակատի բախվել են Niva-ն ու ВАЗ 21010-ը

Փետրվարի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ, 21-ամյա Ռազմիկ Հ.-ի վարած ВАЗ 21010 մակնիշի 31 ՍՏ 010 համարանիշի և 30-ամյա Նարեկ Շ.-ի վարած ВАЗ 2121 մակնիշի 01 MX 707 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են պատրաստվում։