Լուկաշենկոն առաջարկել է Ռուսաստանը միացնել Բելառուսին

Լուկաշենկոն առաջարկել է Ռուսաստանը միացնել Բելառուսին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ինտեգրման ձևաչափ է առաջարկել, ըստ որի, Ռուսաստանն ընդգրկվում է Բելառուսի կազմում: Այս մասին իր Telegram-ալիքում հաղորդել է Կրեմլի լրատվականի աշխատակից Դմիտրի Սմիրնովը: «Մեկ պետություն հնարավոր է այն դեպքում, եթե Ռուսաստանը միանա Բելառուսին, եթե Բելառուսի նախագահը դառնա այդ միասնական պետության ղեկավարը: Եթե ​​մենք ռուսաստանցիներին առաջարկեինք այս այլընտրանքը, նրանք կարող էին և չհրաժարվել»,- կատակել է Բելառուսի նախագահը: Լուկաշենկոն նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նպատակ չունի իշխանության ղեկին մնալ Բելառուսի միավորման հաշվին: «Իսկ եթե կար, ապա մենք դեռ երկու տարի առաջ ենք պայմանավորվել. Բելառուսը Ռուսաստանի կազմում չի լինի, դա անհնար է»,- հայտարարել է նա: Փետրվարի 12-ին Bloomberg-ը հաղորդել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր բելառուս գործընկերոջն, իբր, առաջարկել է միավորել Ռուսաստանն ու Բելառուսը՝ գերտերություն ստեղծելու համար: Լուկաշենկոն, ըստ գործակալության, կտրականապես հրաժարվել է այդ ծրագրից: