Եգիպտոսում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը

Եգիպտոսում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը

Եգիպտոսի առողջապահության նախարարությունը հաստատել է տվյալները, որ երկրում կորոնավիրուսով վարակի դեպք է արձանագրվել, հայտնում է Reuters-ը: Գերատեսչությունը նշել է, որ վիրուսով վարակված անձը եկել է այլ երկրից, նա օտարերկրացի է: Հատկանշական է, որ Եգիպտոսն առաջինն է աֆրիկյան երկրներից, որտեղ հայտնաբերվել է հիվանդությունը: Վերջին տվյալների համաձայն, վարակվածների թիվը գերազանցել է 64 հազարը: Միևնույն ժամանակ, 7.1 հազար մարդ ապաքինվել է, իսկ հազարից ավելի մարդ՝ մահացել: