Բանակային միջադեպերի մասին ամեն օր ստացվող ցավալի լուրերը բազմաթիվ մտահոգությունների տեղիք են տալիս․ Տաթևիկ Հայրապետյան

Բանակային միջադեպերի մասին ամեն օր ստացվող ցավալի լուրերը բազմաթիվ մտահոգությունների տեղիք են տալիս․ Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բանակային միջադեպերի մասին ամեն օր ստացվող ցավալի լուրերը բազմաթիվ մտահոգությունների տեղիք են տալիս։ Խորապես ցավում եմ մեր յուրաքանչյուր հայրենակցի կորուստի համար։ Վստահ եմ՝ մեղավորները անպատիժ չեն մնալու»։ Հիշեցնենք, որ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը: