ԱՄՆ-ը և թալիբները համաձայնության են եկել զինադադարի շուրջ

ԱՄՆ-ը և թալիբները համաձայնության են եկել զինադադարի շուրջ

Միացյալ Նահանգները և «Թալիբան» ահաբեկչական խմբավորումը կարողացել են պայմանավորվել յոթօրյա զինադադարի շուրջ, հայտնում է Reuters-ը՝ բարձրաստիճան աղբյուրին հղումով: Նշվում է, որ կողմերի համաձայնագիրը կոչված է Աֆղանստանի բոլոր մարզերում բռնության նվազեցմանը: Հրադադարը կտևի 7 օր, որից հետո կսկսվեն խաղաղ բանակցությունները: Միացյալ Նահանգները խոստացել է վերահսկել, թե ինչպես են թալիբները կատարում գործարքի իրենց մասը: