Սանկտ Պետերբուրգի իշխանությունները չեն արտոնել Նեմցովի հիշատակին նվիրված երթի անցկացումը

Սանկտ Պետերբուրգի իշխանությունները չեն արտոնել Նեմցովի հիշատակին նվիրված երթի անցկացումը

Սանկտ Պետերբուրգի իշխանությունները չեն արտոնել Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված երթի անցկացումը: Այս մասին Znak.com-ին տեղեկացրել է տեղական օրենսդիր ժողովի պատգամավոր Բորիս Վիշնեվսկին: Նրա խոսքով, իշխանությունները մերժել են ակցիայի երթուղու բոլոր ութ տարբերակները՝ կապված այնտեղ իրականացվող վերանորոգման աշխատանքների հետ: Facebook-ում պատգամավորը նշել է, որ քաղաքի իշխանություններն առաջարկել են ակցիան անցկացնել Ուդելնի զբոսայգում: Վիշնեվսկին դա «բացարձակ անընդունելի» է անվանել: Մոսկվայումի Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված երթ կանցկացվի փետրվարի 29-ին: Ակցիայի կազմակերպիչները նախատեսում են երթով անցնել Ստրաստնի պուրակից մինչև Սախարովի պողոտա: Մասնակիցների կանխատեսվող թիվը 30 հազար  է: Բորիս Նեմցովը սպանվել է 2015-ի փետրվարի 27-ին, Մոսկվայի Բոլշոյ Մոսկվորեցկի կամրջի վրա: