Սոբչակը կեցված է ընդունել մերկ կրծքով

Սոբչակը կեցված է ընդունել մերկ կրծքով

Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակն Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում պատկերված է մերկ կրծքով: Նրա հետ միասին մերկ նկարահանվել են դիզայներ Յանա Ռասկովալովան և երգչուհի Նատալյա Իոնովան, որը հայտնի է Գլյուկոզա կեղծանվամբ: Սոբչակը լուսանկարն ուղեկցել է «Հուսահատներն ու հուսահատվածները» մակագրությամբ։ Նմանատիպ լուսանկարներ հրապարակել են Իոնովան և Ռասկովալովան։ Հեռուստահաղորդավարուհին նշել է, որ լուսանկարիչը Վադիմ Ռասկովալովն է, կադրի հերոսուհիներից մեկի գործարար ամուսինը: Իսկ Սոբչակի ամուսինը՝ Կոնստանտին Բոգոմոլովը, ըստ նրա, ֆոտոշարքի բեմադրիչն է: Օգտատերերը լուսանկարին վերաբերող մեկնաբանություններում բաժանվել են երկու խմբի: Շատերն այն համարել են համարձակ և անսպասելի, իսկ ոմանք քննադատել են թե աղջիկների արտաքին տեսքը, թե ֆոտոշարքի գաղափարը: Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Թինա Կանդելակիի հետ հարցազրույցում խոստովանել էր, որ չի հարգում Սոբչակին։ https://instagram.fhel5-1.fna.fbcdn.net/v/t51.2885-15/e35/s1080x1080/84606643_1537646019707610_1058409432307143499_n.jpg?_nc_ht=instagram.fhel5-1.fna.fbcdn.net&_nc_cat=1&_nc_ohc=_8HZMLYv598AX9aMM6r&oh=ba958bf1c52ac39159d33401faf3a729&oe=5F03448C