Այն ինչ անում են խորհրդարանական ընդդիմադիր ուժերը հիմա, ոչնչով չի տարբերվում ռևանշիստների արածից. Արման Բաբաջանյան

Այն ինչ անում են խորհրդարանական ընդդիմադիր ուժերը հիմա, ոչնչով չի տարբերվում ռևանշիստների արածից. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Կարո՞ղ եք ասել ինչով են տարբերվում խորհրդարանական ընդդիմադիր ուժերը, արտախորհրդարանականներից: Նրանով, որ ժողովուրդը հեղափոխությունից հետո ԱԺ արդար և թափանցիկ ընտրություններում այնքան ձայնով է օժտել, որ դուք (ես էլ ձեզ հետ) հայտնվել եմ խորհրդարանում: ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին, մյուսներին կարող եմ հասկանալ՝ նրանք քաղաքական պատասխանատվություն չեն կրում ընտրողների առաջ, որովհետև նրանց տված ձայները բավարար չեն եղել, որպեսզի մաս կազմեն խորհրդարանին՝ իշխանության ընդդիմադիր հատվածին: Այն ինչ անում են խորհրդարանական ընդդիմադիր ուժերը հիմա՝ հավասարապես ԱՅՈ-ին և ՈՉ-ին չմիանալով, ոչնչով չի տարբերվում ռևանշիստների արածից: Բայց նախկիններին ընտրողը խորհրդարան չի ուղարկել, իսկ ձեզ ուղարկել է, ուտի ձեզնից մի քիչ ավելին էր պահանջվում, քան ՀՀԿ-ից կամ ՀՅԴ-ից: Գնացիք հավասարվեցիք մեռելներին: