Իդլիբում խոցվել է սիրիական բանակի ուղղաթիռը

Իդլիբում խոցվել է սիրիական բանակի ուղղաթիռը

Սիրիայի Իդլիբ նահանգում գնդակոծվել է երկրի բանակի ուղղաթիռը՝ հաղորդել է RIA Novosti-ն՝ վկայակոչելով աղբյուրին: Տեղեկությունների համաձայն՝ ռազմական ուղղաթիռը խոցվել է հրթիռով՝ Իդլիբ նահանգի արևմուտքում գտնվող Ուրեմ-Կուբրա գյուղի մոտակայքում։ Հստակեցվում է, որ այս տարածքում կան ահաբեկչական խմբավորումներ, որոնք էլ կարող էին խոցել ուղղաթիռը: Տեղի ունեցածի արդյունքում ուղղաթիռի մեջ գտնվող բոլոր մարդիկ մահացել են: Հատկանշական է, որ նախօրեին խոցվել է նաև Սիրիայի զինված ուժերի ուղղաթիռը: Փետրվարի 11-ին Սիրիայի զինված ընդդիմության զինյալները գնդակոծել են երկրի բանակի ռազմական ուղղաթիռը: