Ռուզան Մանթաշյանի աղմկալի պատմությունը Հայաստանի համար միայն դրական արդյունք ունեցավ

«Ընթացող գնացքն արգելակելը, չեմ կարծում, թե օգուտ կարող է տալ. Կոնստանտին Օրբելյանի հետ կապված աղմկալի իրադարձությունների պատճառով բազմաթիվ պլաններ անավարտ մնացին... Գեղարվեստական հարցերով զբաղվելու փոխարեն զբաղված էինք ադմինիստրատիվ հարցերով: Կոլեկտիվի համար այդ ամենը շատ անսպասելի էր: Այդպիսի ցնցումները սխալ են: Անշահախնդիր աշխատողներին պետք է խրախուսել, օժանդակել»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը: Դիրիժորի խոսքով՝ մշակութային քաղաքականության առումով վերջին շրջանում դրական տեղաշարժեր են նկատվում: «Եկել են մարդիկ, ովքեր ունակ են սայլը տեղից շարժել, ովքեր ուզում են ինչ-որ բան փոխել, ակտիվացնել, ապակենտրոնացնել մշակութային կյանքը»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ պետք է լավ մշակույթ «պարտադրել»: Անդրադառնալով Ռուզան Մանթաշյանի և ադրբեջանցի Յուսիֆ Էյվազովի հետ կապված աղմկահարույց դեպքին՝ Հարություն Արզումանյանը նշեց, որ այդ աղմկալի պատմությունը Հայաստանի և Ռուզան Մանթաշյանի համար միայն դրական արդյունք ունեցավ, իսկ մյուս կողմի համար հակառակը՝ բացասական: Դիրիժորն ընդգծեց, որ մշակույթը վերազգային երևույթ է: Մանրամասն տեսանյութում: