Պուտինը և Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Պուտինը և Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին փետրվարի 14-ին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը՝ տեղեկացնում է TASS-ը։ «Կողմերը քննարկել են 2019 թվականի դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացած «նորմանդական գագաթնաժողովի» ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, ինչպես նաև «նորմանդական քառյակի» ղեկավարների հաջորդ հանդիպման նախապատրաստումը»,-ասված է հաղորդագրության մեջ: Բացի այդ, երկու երկրների ղեկավարները քննարկել են Կիևի, Ռուսաստանի և Դոնբասի միջև պահվող անձանց նախատեսվող փոխանակման հարցերը, ինչպես նաև հայտարարել են Դոնբասի հակամարտության կարգավորման շփման խմբի աշխտանքն ակտիվացնելու անհրաժեշտության մասին՝ նախորդ պայմանավորվածություններն իրագործելու համար։