ԱՄՆ-ը Դերիպասկային կասկածում է Պուտինի համար փող լվանալու մեջ

ԱՄՆ-ը Դերիպասկային կասկածում է Պուտինի համար փող լվանալու մեջ

ԱՄՆ Ֆինանսների նախարարություն արտաքին ունեցվածքի կառավարման գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ օլիգարխ Օլեգ Դերիպասկան փողեր է լվանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար: Ֆինանսների նախարարությունից՝ Դերիպասկայի փաստաբանների ստացած նամակը հրապարակել է Financial Times-ը։ Ինրպես ասվում է նամակում՝ Պուտինի խնդրանքով Դերիպասկան 2014թ. Սոչիի օլիմպիական խաղերին վերաբերող տարբեր նախագծերում ներդրել է մոտ 800 միլիոն դոլար: Ինչպես նաև, ըստ FT անանուն աղբյուրների, Դերիպասկային մեղադրում են 2017 թվականին նա չեղարկել է իր «ԳԱԶ» ընկերության IPO-ն՝ դրա միջոցով նախագահական փողերի լվացումը թաքցնելու համար: Ընդհանուր առմամբ, Դերիպասկայի բիզնեսը տարիների ընթացքում մի քանի անգամ մասնակցել է Պուտինի կողմից անձնական օգտագործման միջոցների փոխանցմանը՝ ասվում է նամակում։ Կրեմլում, FT-ի հարցմանն ի պատասխան հայտարարել են, որ ԱՄՆ Ֆինանսների նախարարություն պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Ինքը՝ Դերիպասկան, հրապարակման մեկնաբանության մեջ մեղադրանքները անվանել է «գուշակություններ, շշուկներ և անհեթեթություններ»։ «Եթե ինչ-որ մեկը նման բան բերի Լոնդոնի դատարան, դատավորը կասի, որ նրանք հեռանան»,- ասել է գործարարը։