Բելառուսը հրաժարվել է ծնկի գալ ռուսական նավթի համար

Բելառուսը հրաժարվել է ծնկի գալ ռուսական նավթի համար

Բելառուսը չի հրաժարվի Ռուսաստանի սահմաններից դուրս նավթի գնումներից, նույնիսկ եթե այդպիսի հումքն ավելի թանկ լինի: Այս մասին բացահայտել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ գրում է BelTA-ն։ Նրա խոսքով՝ Սոչիում ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում վերջինս կասկած է հայտնել, որ Բելառուսը կշարունակի նավթ գնել երրորդ երկրներից, քանի որ այն ավելի թանկ է, քան ռուսականը: Սակայն, Լուկաշենկոյի խոսքով՝ Մինսկը կշարունակի դիվերսիֆիկացնել գնումները: «Որպեսի ամեն տարի դեկտեմբերի 31-ին ծնկի չգալ»,- բացատրել է նա։ Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը ակնարկել է Բելառուսին միավորվելու վերաբերյալ՝ էներգիայի միասնական գնի դիմաց: Այնուամենայնիվ, Բելառուսի նախագահը վստահություն է հայտնել, որ երկու երկրների ժողովուրդները երբեք չեն ցանկանա գնալ այս ճանապարհով: Մինչդեռ, Կրեմլը նախկինում հերքել էր այն տեղեկությունները, որ Պուտինը Լուկաշենկոյին առաջարկել է միավորել երկու երկրներին գերտերություն ստեղծելու համար և մնալ իշխանության ղեկին՝ 2024 թվականին իր նախագահության ավարտից հետո՝ որպես Նոր Միություն պետության ղեկավար: