ԲՀԿ-ն չի մասնակցի ռեֆերենդումին․ «սևն ու սպիտակն» անընդունելի է․ Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ն չի մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա նախ նշեց, որ քաղխորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանը լսել է բոլորի կարծիքը, ապա հայտնել իրենը, որ ԲՀԿ-ն մշտապես կողմ է եղել ուղիղ ժողովրդավարության գործիքին, ինչպիսին հանրաքվեն է, այդուհանդերձ, մենք չենք կարող որեւէ մասնակցություն ունենալ իրավական առումով խոցելի այս գործընթացին: