«Գազպրոմը» 2019 թվականին 35 տոկոսով նվազեցրել է գազի մատակարարումը Թուրքիային

«Գազպրոմը» 2019 թվականին 35 տոկոսով նվազեցրել է գազի մատակարարումը Թուրքիային

«Գազպրոմը» 2019 թվականին Թուրքիային գազի մատակարարումները նվազեցրել է 35 տոկոսով՝ մինչև 15,510 միլիարդ խորանարդ մետր՝ մեկ տարի առաջվա 23,964 միլիարդ խորնարդ մետրի դիմաց, ինչը հետևում է Ռուսաստանի գազի հոլդինգի հաշվետվությունից՝ տեղեկացնում է TASS-ը։ «Գազպրոմի» արտահանումն Արևմտյան Եվրոպայի երկրներ նվազել է ընդամենը 9 տոկոսով՝ մինչև 147,44 միլիարդ խորանարդ մետր: Արևմտյան Եվրոպայի տարածաշրջանը, որում «Գազպրոմը» ներառում է նաև Թուրքիային, մնում է գազի հոլդինգի համար վաճառահանման խոշորագույն շուկան: Տարածաշրջանում ռուսական գազի հիմնական սպառողներն են Գերմանիան (մատակարարումների նվազում 8,5 տոկոսով՝ մինչև 53,5 միլիարդ խորանարդ մետր), Իտալիան (-2,9 տոկոս՝ մինչև 22,1 միլիարդ խորանարդ մետր) և Ֆրանսիան (+8.3 տոկոս՝ մինչև 14,1 միլիարդ խորանարդ մետր): Մեծ Բրիտանիային գազի մատակարարումները նվազել են 28 տոկոսով և կազմել 10,32 միլիարդ խորանարդ մետր։