Կորոնավիրուսով վարակված ամենատարեց պացիենտին դուրս են գրել հիվանդանոցից. CGTN

Կորոնավիրուսով վարակված ամենատարեց պացիենտին դուրս են գրել հիվանդանոցից. CGTN

96 տարեկան պացիենտուհին, որը վարակվել էր նոր տիպի կորոնավիրուսով, ապաքինվել և փետրվարի 14-ին դուրս է գրվել Չինաստանի Չժեցզյանի նահանգի հիվանդանոցից: Այդ մասին հայտնել է CGTN տեղական հեռուստաալիքը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։ «Կորոնավիրուսով վարակված 96 տարեկան պացիենտուհին դուրս է գրվել Չժեցզյանի համալսարանի բժշկական քոլեջին առընթեր հիվանդանոցից: Նա ամենատարեց պացիենտն է, որը կորոնավիրուսով վարակվել էր Չինաստանի Չժեցզյան արևելյան նահանգում»,- ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ տեղեկացվել է, որ ամենատարեց մարդը, որը բուժվել է կորոնավիրուսից, դարձել է Հուբեյի նահանգի 91-ամյա բնակիչը։