Ռուս պրանկերները ներկայանալով որպես Գրետա Թունբերգ խաղարկել են Սանդերսին

Ռուս պրանկերները ներկայանալով որպես Գրետա Թունբերգ խաղարկել են Սանդերսին

Հայտնի ռուս պրանկերներ Վովանն և Լեքսուսը ներկայանալով շվեդ հայտնի էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգի եւ նրա հոր՝ Սվանտե Թունբերգի անունից, խաղարկել են ԱՄՆ նախագահի թեկնածու Բերնի Սանդերսին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Զրույցի ժամանակ քաղաքական գործիչը հայտարարել է, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն ուշադրություն չի դարձնում կլիմայի փոփոխությունների հետ կապված խնդիրներին, ինչպես նաեւ հանդես է գալիս բնական վառելիքի արդյունահանման օգտին: Նա նաեւ ընդգծել է Թունբերգի այն արժանիքները, որոնցով, ըստ Դեմոկրատական կուսակցության թեկնածուի, նա կատարում է «անհավանական» աշխատանք: Էկո-ակտիվիստի հայրիկ ներկայացած պրանկերը, հարցրել է Սանդերսին, թե ինչպես պատասխանի Ռուսաստան այցելելու հրավերին: Քաղաքական գործիչն ասել է, որ Գրետա Թունբերգին կարող են օգտագործել Ռուսաստանի Դաշնությունում, և նա պետք է հասնի նրան, որ Ռուսաստանի կառավարությունն իրեն վստահի երկրի էներգետիկ համակարգը փոխելու հնարավոր ամեն բան, և որ Մոսկվան ցանկություն հայտնի համագործակցել այլ պետությունների հետ: