Ձևական ընթացակարգերը պահելու համար հեղափոխությունը դարձրեցինք էժան իշխանափոխություն

Ապրիլի 5-ին անցկացվելիք հանրաքվեից սկսենք։ Ինչպես նշում են, այն ոչ միայն սահմանադրական փոփոխություններ անցկացնելու հանրաքվե է, այլև Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարությանը վստահության քվե է։ Այսինքն Ապրիլի 5ին ՀՀ քաղաքացուն առաջարկվում է ևս մեկ անգամ կողմ քվեարկել հեղափոխությանը և ներկայիս իշխանություններին։ Իսկ ներկայիս իշխանություններն ու առավել ևս հեղափոխությունը դրա կարիքը ունե՞ն։ Ի վերջո հեղափոխական իշխանությանը ընդամենը մեկ տարուց քիչ ավել առա ՀՀ քաղաքացին 70 տոկոսից ավելի վստահության քվե է տվել։ Ներքաղաքական վերջին զարգացումներին ենք անդրադառնալու Քաղաքացու Որոշում սոցիալ Դեմոկատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանի  և վերլուծաբան՝ Աղասի Մարգարյանի հետ: