Նա ուղղակի կատարում է իր ղեկավարի հանձնարարությունները. Մարուքյանը՝ Ալեն Սիմոնյանին

«Ակնհայտ է, որ բանակում եղել են շատ լավ ռեֆորմներ, խոսքը և՛ հանդերձանքի, և՛ սննդի փոփոխության մասին է, սրանք դրական, պոզիտիվ էներգիա են տվել, բայց այն ինչ արձանագրում ենք, պետք է արագ դրա դեմն առնենք»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով բանակում 13 օրերի ընթացքում 7 զոհեր ունենալուն: Ըստ նրա՝ մեզ ուղղակի սթափվել է պետք.«Բանակի վրա փորձել ինքնահաստատվել կամ փիար անել, անթույլատրելի է»: