Ստեփանավանում 24-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վերջիններս տեղում մահացել են

Ստեփանավանում 24-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վերջիններս տեղում մահացել են

Այսօր՝ փետրվարի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ, 24-ամյա Ժորա Մալերյանն իր վարած Mercedes մակնիշի 36 NZ 969 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկվածները տեղում մահացել են, իսկ Mercedes-ն էլ բախվել է կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 47 OX 007 համարանիշի ավտոմեքենային: Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդների ամբողջական տվյալները: Աղբյուրի տեղեկություններով՝  մահացածները կանայք են՝ Լոռի Բերդի բնակիչներ, 61-ամյա Ազգանուշ Մելիքյանը և 60-ամյա Էմմա Ասուլյանը: