Շատերի համար հեղափոխությունը ոչ թե քաղաքական իրողություն է, այլ անձնական դժբախտություն. Հայկ Կոնջորյան

«Իմ կարծիքով՝ ձևավորվելու է երկու ոչ-ի շտաբ, մեկը կլինի ֆորմալ, մյուսը ոչ ֆորմալ ոչ-ի շտաբ: Եվ այդ ոչ-ի շտաբում, վստահաբար, ներգրավված են լինելու կամ արդեն ներգրավված են նախկին ռեժիմի փլատակները, որոնք ամեն կերպ պայքարում են Հայաստանում ժողովրդավարության տապալման համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը: Նրա խոսքով՝ ոչ-ի ճամբարում ներգրավված են լինելու այն մարդիկ, որոնք խնդիր ունեն Հայաստանում ժողովրդավարական պետության զարգացման և կայացման դեմ: