Հանրաքվեն շատ կարևոր լյուստրացիոն գործընթաց է ամփոփում

ՍԴ ճգնաժամը լուծելու համար մի քանի տարբերակ էր քննարկվում և ի վերջո ընտրվեց հանրաքվեի տարբերակը: Ապրիլի 5-ին կկայանա Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: Թեմայի շուրջ «Առաջին լարտավական»-ը զրուցել է «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի և Քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանի հետ: Հեղափոխական շարժումները նաև կորուսյալ հնարավորությունների պատմական անցքեր են: Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված ճգնաժամը և սպասվող հանրաքվեն դիտարկենք այս անկյւոնից։ Իշխանությունը մեղադրում են, որ կարող էր երկաթը տաք-տաք ծեծել և լուծել Սահմանադրական դատարանի խնդիրը դեռ շատ վաղուց: Հենց հեղափոխության օրերին կամ դրանից հետո՝ տրված բազմաթիվ հնարավորությունների շնորհիվ: Սակայն չգնաց օպտիմալ ճանապարհով: Ինչո՞ւ, ինչ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ կային: