Հենց միայն այն պատճառով, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն են դա ասում, բոյկոտը չի աշխատելու

«Մամուլի հետ սուրճ» հաղորդման փետրվարի 14-ի հյուրը լրագրող Արման Գալոյանն է։ Մեր զրուցակիցն անդրադարձավ սպասվող հանրաքվեին, նշեց՝ որոշումը թեպետ ուշացած է, բայց նաև խիստ անհրաժեշտ։ Այն, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն բոյկոտի կոչ են անում, չեն մասնակցելու «Ոչ»-ի քարոզարշավին, ըստ Գալոյանի լակմուսի թուղթ է։ Լրագրողը պնդում է՝ բոյկոտը չի աշխատելու։ Ինչ վերաբերում է իրավաբաններին ու իրավապաշտպաններին, որոնք պատրաստվում են այդ ճակատում հանդես գալ, Արման Գալոյանը «իրավապաշտպան» ձևակերպմանը վերապահումով է մոտենում և ընդգծում՝ որտե՞ղ էին նրանք, երբ Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային խախտումներ էին տեղի ունենում։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում