Ազատ ոճային ըմբիշները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում

Ազատ ոճային ըմբիշները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում: Իտալիայի մայրաքաղաք Հռոմում շարունակվող մրցաշարի 57 կգ քաշային կարգում Միհրան Ջաբուրյանը 1/8 եզրափակիչում կմրցի Բելառուսը ներկայացնող Դիմչիկ Ռինչինովի հետ: 65 կգ Վոլոդյա Ֆրանգուլյանի մրցակիցը որակավորման փուլում Սլովենիայից Դավիդ Հաբատն է: 74 կգ քաշում Հրայր Ալիխանյանը կփորձի 1/8 եզրափակիչում գերազանցել վրացի Ավթանդիլ Կենչաձեին: 86 կգ քաշում Հովհաննես Մխիթարյանը 1/8 կմրցի Ուկրաինան ներկայացնող Իլյա Արչայայի հետ: 97 կգ քաշում էլ Սարգիս Հովսեփյանը կգոտեմարտի վրացի Էլիզբար Օդիկաձեի հետ: Եվրոպայի այս առաջնությունը վարկանիշային չէ Օլիմպիական խաղերի համար: