Samsung-ի տնօրենների խորհրդի նախագահը հրաժարական է տվել

Samsung-ի տնօրենների խորհրդի նախագահը հրաժարական է տվել

Samsung հարավկորեական կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Լի Սան Հունը պաշտոնաթող է եղել արհմիությունների գործեունեությանը խոչընդոտելու գործով վերջերս բանտարկության դատապարտվելու ֆոնին: Այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով ընկերությանը: Ինչպես նշում է գործակալությունը, շուտով կորպորացիայի տնօրենների խորհուրդը նոր նախագահ կնշանակի: 2019 թվականի դեկտեմբերի 17-ին Լի Սան Հունը մեղավոր է ճանաչվել այն օրենսդրությունը խախտելու մեջ, որը կանոնակարգում Է արհմիությունների գործունեությունը: Նրան դատապարտել են 18 ամսվա ազատազրկման: Ընդամենն այս գործով անցնում է Samsung-ի 32 աշխատակից, որոնցից 26-ը մեղավոր են ճանաչվել: Դատապարտվածները փորձել են արհմիությունների անդամների անձնական տեղեկատվությունն օգտագործել նրանց ազդեցությունը սահմանափակելու համար: