Էդմոն Մարուքյանին հրավիրել են ոստիկանություն՝ իր նկատմամբ հնչած սպառնալիքների գործով

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հրավիրել են ոստիկանություն՝ իր նկատմամբ հնչած սպառնալիքների գործով: Ավելի վաղ ԱԺ ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրավապահներին հանձնարարել է արագ արձագանքել Էդմոն Մարուքյանի ահազանգին, թե իրեն սպառնում են: