Նա ով կասի «հեղափոխությունը խլում են», իմացեք՝ նա ստում է. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հերքում է, որ ժամանակին Թևան Պողոսյանը հաշտեցրել է իրեն ու Նիկոլ Փաշինյանին, երբ դեռ երեքն էլ պատգամավորներ էին: «Թևան Պողոսյանին չի հաջողվել մեզ մերձեցնել: Այդ երեկոյից հետո Փաշինյանն ամենավատ ելույթն է ունեցել Վանաձորում, հետևաբար՝ Պողոսյանին չի հաջողվել մեզ մերձեցնել, հետևաբար մարդիկ սխալ են հիշում այդ պատմությունը», - ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց Մարուքյանը: