Վահագն Վերմիշյանի գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի

Վահագն Վերմիշյանի գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի։ Այս մասին տեղեկացրին ԱԱԾ մամուլի կենտրոնից: Դատարանի որոշման հիման վրա նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը 2 ամիս ժամանակով: Ավելի վաղ Վահագն Վերմիշյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է: Նույն քրեական գործով անցնում է նաև Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը, որի նկատմամբ դատարանը կիրառել էր այլընտրանքային խափանման միջոց՝ գրավը: Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: