Արցախում ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է նախագահի ութ թեկնածու

Արցախում ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է նախագահի ութ թեկնածու

Արցախում Մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի ութ թեկնածուների գրանցման փաստաթղթեր: «Անկախության Սերունդ» կուսակցության կողմից՝ Ռուսլան Իսրայելյան «Արդարություն» կուսակցության կողմից՝ Վիտալի Բալասանյան Արցախի Պահպանողական կուսակցության կողմից՝ Դավիթ Բաբայան «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից՝ Դավիթ Իշխանյան Արցախի Ժողովրդավարական կուսակցության կողմից՝ Աշոտ Ղուլյան Թեկնածուներ Մասիս Մայիլյանը, Սերգեյ Ամիրյանը և Քրիստին Բալայանն ինքնաառաջադրվել են։ Մարտի 31-ին Արցախում կայանալիք համապետական ընտրություններին Հանրապետության նախագահի թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման համար վերջիններիս կողմից ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր ներկայացնելու գործընթացը մեկնարկել է փետրվարի 5-ին։ Այն կտևի մինչև փետրվարի 15-ը ներառյալ։