Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Դամասկոսին

Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Դամասկոսին

Իսրայելական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի մայրաքաղաքի թիրախների ուղղությամբ, հայտնում է The Jerusalem Post-ը: Իր հերթին, սիրիական պետական ԶԼՄ-ները հայտնում են, որ սիրիական ՀՕՊ ուժերը հետ եմ մղել հրթիռային հարձակումը և խոցել են մի քանի հրթիռ: Ենթադրվում է, որ հարվածների թիրախը զինամթերքի պահեստներն են եղել: Նշենք, որ Իսրայելի զինված ուժերը պարբերաբար նման գրոհներ են իրականացնում Սիրիայի տարածքում: Որպես կանոն, թիրախներն այն օբյեկտներ են, որտեղ գտնվում են Սիրիայում կռվող լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման մարտիկները կամ էլ իրանցի ռազմական խորհրդատուները: