Թուրքիայում սպառնալիքների պատճառով ուժեղացրել են Ռուստաստանի դեսպանության անվտանգությունը

Թուրքիայում սպառնալիքների պատճառով ուժեղացրել են Ռուստաստանի դեսպանության անվտանգությունը

Թուրքիայի իշխանություններն ուժեղացրել են Ռուսաստանի դեսպանության անվտանգության ապահովման միջոցները: Դեսպան Ալեքսեյ Երխովն սպառնալիքներ է ստանում Սիրիայի Իդլիբի նահանգում իրադրության սրվելու պատճառով: Այդ մասին հայտնել Է ՌԴ դիվանագիտական առաքելության մամուլի կցորդ Իրինա Կասիմովան: «Այո, իրոք, վերջին ժամանակներս իրադրությունը սրվել Է: Այդ կապակցությամբ մեր խնդրանքով թուրքական իշխանություններն անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել»,- ասել Է նա: Կասիմովայի խոսքով՝ ոմանք սպառնում են հետևյալ խոսքերով. «Դեսպան, դուրս մի արի Անկարայի փողոցներ»: «Մենք հասկանում ենք, որ մարդիկ, որոնք դա գրում են, հազիվ թե սպանության գնան: Բայց այդուհանդերձ պետք Է դրա հետ հաշվի նստել»,- հավելել է մամուլի կցորդը: