Թուրքական Atlas Global ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները

Թուրքական Atlas Global ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները

Atlas Global թուրքական ավիաընկերությունը չորս ամսվա ընթացքում երկրորդ անգամ դադարեցրել է թռիչքները, ակնկալվում է, որ ընկերությունը սնանկ է ճանաչվելու, գրում է Daily Sabah թուրքական թերթը: «Ընկերությունը ֆինանսական խնդիրների պատճառով նախատեսում է հայտարարել սնանկության մասին, որոնք կապված են Ստամբուլի նոր օդանավակայան տեղափոխվելու հետ: Ավիաընկերության աշխատակիցները տեղեկացվել են, որ նրանք կարող են այլևս չգալ աշխատանքի», - գրում է թերթը: Հիշեցնենք, որ ընկերությունն արդեն ընդհատել էր թռիչքները նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 21-ը: Դրանից հետո նա մասնակիորեն վերսկսել էր թռիչքները դեպի Լոնդոն, Բաղդադ, Թել Ավիվ և Ամստերդամ, ինչպես նաև որոշ ներքին չվերթներ: