Չինաստանում սկսել են բուժել կորոնավիրուսը արյան փոխներարկման օգնությամբ

Չինաստանում սկսել են բուժել կորոնավիրուսը արյան փոխներարկման օգնությամբ

Չինացի բժիշկները մշակել են կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բուժման արդյունավետ միջոց: Այս մասին հայտնել է Չինաստանի պետական ունեցվածքի վերահսկման և կառավարման կոմիտեն: Հիվանդներին սկսել են փոխներարկել այդ հիվանդությունից ապաքինված դոնորների արյան պլազմա: Այս մեթոդը թույլ է տվել փրկել ծանր վիճակում գտնվող արդեն տասնյակից ավելի հիվանդների. նրանց վիճակը բարելավել է բուժընթացից արդեն 12 - 24 ժամ անց: Ապաքինվողների արյան մեջ հայտնաբերել են կորոնավիրուսի դեմ պայքարում մեծ քանակությամբ հակամարմիններ: Նշվում է, որ կենսանյութն անցնում է հատուկ ընթացակարգ, որի ժամանակ դրանում առկա վիրուսն ակտիվազերծվում է: