ԱՄՆ կառավարությունը Huawei ընկերության դեմ մեղադրանք է ներկայացրել դատարան

ԱՄՆ կառավարությունը Huawei ընկերության դեմ մեղադրանք է ներկայացրել դատարան

ԱՄՆ իշխանությունները մեղադրական եզրակացություն են ներկայացրել ընդդեմ Huawei ընկերության և դրա ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուի, հաղորդում է Reuters-ը՝ հղում տալով դատարանի նյութերին։ Գործակալության տվյալներով՝ մեղադրական եզրակացությունը ներկայացվել է Նյու Յորքի՝ Բրուքլինի դաշնային դատարան։ 2019 թվականին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երկրի տարածքում Huawei սարքերի օգտագործման արգելքի մասին հրաման էր ստորագրել՝ գաղտնի տվյալներ հավաքելու կասկածանքների պատճառով։