Գործարք՝ Տիգրան Ուրիխանյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև. Ինչ դեր է ստանձնելու Ուրիխանյանը. «Ժամանակ»

Գործարք՝ Տիգրան Ուրիխանյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև. Ինչ դեր է ստանձնելու Ուրիխանյանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության արդեն նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մինչև խմբակցությունից դուրս գալը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին: Հանդիպման ժամանակ կողմերը եկել են փոխշահավետ պայմանավորվածության, ըստ որի՝ Քոչարյանի ընտանիքը փակում է Ուրիխանյանի բանկերին ունեցած վարկային պարտավորությունները, իսկ Ուրիխանյանը ստանձնում է խորհրդարանում Քոչարյանի շահերի ներկայացուցչի դերը՝ ակտիվորեն լծվելով սահմանադրական փոփոխությունների հակաքարոզչության գործին: Ըստ ամենայնի, գործարքին մասնակից է նաև ԲՀԿ սեփականատեր Գագիկ Ծառուկյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: