Xiaomi-ն ներկայացրել Mi 10 և Mi 10 Pro նոր սմարթֆոնները

Xiaomi-ն ներկայացրել Mi 10 և Mi 10 Pro նոր սմարթֆոնները

Xiaomi չինական ընկերությունը ներկայացրել է 108-մեգապիկսելանոց խցիկով Mi 10 եւ Mi 10 Pro նոր սմարթֆոնները: Շնորհանդեսն անցկացվել է առցանց ձևաչափով։ Սմարթֆոններն ստացել են 6,67-դյույմանոց Super AMOLED դիսփլեյ՝ 2340х1080 պիկսել լուծաչափով և 90 հերց նորացման հաճախությամբ: Սարքերը բազավորվում են Snapdragon 865 չիպի վրա, ունեն 8 կամ 12 գիգաբայթ օպերատիվ և 128 կամ 256 գիգաբայթ ներսարքված հիշողություն: Մշակողների խոսքով՝ սարքերն աշխատում են 5G ցանցերում և ունեն LPDDR5 նոր ձևաչափի օպերատիվ հիշողություն: Բացի այդ, սմարթֆոնները հանդերձված են խցիկներով 108-մեգապիկսելանոց հիմնական մոդուլով: Mi 10 մոդելը նաև ստացել է 13-մեգապիկսելանոց լայնանկյուն օբյեկտիվ և երկու լրացուցիչ սենսոր՝ յուրաքանչյուրը երկուական մեգապիկսելով: Mi 10 Pro-ն, բացի հիմնական մոդուլից, ունի 20-մեգապիկսելանոց լայնանկյուն օբյեկտիվ և 12 ր 8 մեգապիկսելի երկու հեռուստաօբյեկտիվ՝ 50X թվային զումով: Ընկերությունը փետրվարի 13-ին սկսել է ընդունել առաջատար սմարթֆոնների նախնական պատվերներ: Վաճառքներն ամբողջ աշխարհում կսկսվեն փետրվարի 14-ին: Mi10 մոդելի արժեքը մեկնարկում Է 3999 յուանից (մոտավորապես 573 դոլար), իսկ Mi10 Pro-ինը՝ 4999 յուանից (մոտավորապես 716 դոլար), հաղորդել է ՌԻԱ Նովոստին: