Հնդկաստանում պատ կկառուցեն քաղաքի ետնախորշերն արգելափակելու համար՝ Թրամփի այցին ընդառաջ

Հնդկաստանում պատ կկառուցեն քաղաքի ետնախորշերն արգելափակելու համար՝ Թրամփի այցին ընդառաջ

Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում ընթանում են 400 մետր երկարությամբ պատի շինարարական աշխատանքները, որի նպատակը քաղաքի ետնախորշերի արգելափակումն է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցին ընդառաջ, հաղորդում է Reuters-ը: Տեղական իշխանությունների ներկայացուցիչը նշել է, որ պատը կառուցվում է անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև տարածքի բարեկարգման համար: Սակայն, պետության պատվերով պատի շինարարությունն իրականացնող կապալառուն այլ կերպ է նկարագրել նպատակները. արգելապատնեշը կկառուցվի օդանավակայանից դեպի քաղաք տանող ճանապարհի երկայնքով, որով Թրամփը կուղևորվի հանդիպելու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ: Նա հայտնել է, որ բանվորներն աշխատում են շուրջօրյա՝ նախքան ամերիկացի առաջնորդի Հնդկաստան ժամանելը շինարարությունն ավարտելու համար: Ճանապարհի երկայնքով տեղակայված ետնախորշերում մոտ 800 աղքատ ընտանիք է ապրում: