Աշոտ Ղուլյանը ԿԸՀ է ներկայացրել իր՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու փաստաթղթերը

Աշոտ Ղուլյանը ԿԸՀ է ներկայացրել իր՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու փաստաթղթերը

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել իր՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու փաստաթղթերը։ «Ի կատարումն Արցախի ժողովրդավարական կուսակցության 6-րդ համագումարի որոշման՝ այսօր կուսակցության կողմից Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել իմ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու փաստաթղթերը: Հանրությանը ապատեղեկատվությունից զերծ պահելու և մեր դիրքորոշումը վերահաստատելու համար, հարկ եմ համարում ևս մեկ անգամ հայտարարել՝ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է նախագահի սեփական թեկնածուով և համամասնական ամբողջական թարմացված թիմով: Կուսակցության համամասնական ցուցակը՝ շուտով»,- գրել է նա: