Թուրքիայում քաղցկեղով հիվանդ կնոջ են ձերբակալել Էրդողանին վիրավորելու համար
22:07 | 2020-02-13
Թուրքիայում նախագահ Ռեջեփ Էրդողանին վիրավորելու և ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու մեղադրանքով քաղցկեղով հիվանդ կին է ձերբակալվել:
Այթեն Սարըքայա Քեսլերը ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում Շվեյցարիայից Թուրքիա վերադառնալիս։
Ձերբակալվելուց հետո կնոջ ինքնազգոցողությունը վատացել է, նա կորցրել է գիտակցությունը և շտապ օգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց:
Չնայած կնոջ ծանր վիճակին՝ նրա նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել: Քեսլերի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը ծանր հիվանդ է, և հիվանդությունը սրվել է: Ըստ փաստաբանի՝ կնոջ նկատմամբ կալանավորման որոշում կայացնելիս դատավորները հաշվի չեն առել կնոջ վիճակի անհամատեղելիությունը կալանքի հետ։